Գևորգյան հոգևոր ճեմարանում մեկնարկել է ընդունելության քննությունների երկրորդ փուլը: Դիմորդներն արդեն մասնակցել են հայոց լեզվի քննությանը, իսկ այս շաբաթվա ընթացքում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հոգևոր բուհերի՝ Գևորգյան ճեմարանի և Սևանի Վազգենյան դպրանոցի ապագա ուսանողները հայ գրականություն, պատմություն, անգլերեն առարկաներից կհանձնեն քննություն, իսկ երգեցողությունից՝ ստուգարք:
2017-08-22
Telecast type: Լուր Ռեպորտաժ