Մշակութային ազդագիր 02.10.2017

Երևանում 15-րդ անգամ մեկնարկել է «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնը:
Մատենադարանում անցկացվել է «Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» խորագրով 7-րդ միջազգային սեմինարը: 
Երևանում և Արագածոտնի մարզի Ուջան գյուղում հոկտեմբերի 1-ից 5-ն անցկացվում է «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը:
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Ռաֆայել Մեգալի «Հովազներն իմ ծաղկած այգում» խորագրով անհատական ցուցահանդեսը:
Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության կենտրոնի սաները նախորդ շաբաթ ներկայացել են «Օժիտ» խորագրով ցուցահանդեսով:
Արվեստը՝ բիզնես գաղափարի հիմքում. Հայաստանյան երկու ընկերություն արտերկրում հայտնի museum shop-ի օրինակով բիզնես է սկսել:
«Հայ գիրք» գրախանութում կայացել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալիս Մանրոյի «Պատրանքով տարված» գրքի շնորհանդեսը:
 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հաղորդավար Լիլիթ Գրիգորյան
Մեկնաբանություններ