Օձունի Ս. Աստվածածին եկեղեցին ծառայում է ենթաշրջանի ութ գյուղերի բնակչությանը: Եկեղեցու նորոգման աշխատանքները շարունակական բնույթ են կրում: Այս տարի կատարվել է ջրամեկուսացում: Նորոգման հաջորդ փուլում եկեղեցու հոգևոր հովիվ Վրթանես քահանա Բաղալյանն ակնկալում է, որ կլուծվի սրահների ամբողջականացման հարցը, որպեսզի տանիքից թափվող ջուրը չքայքայի աղոթատան քարերը և որմնակամարները:
2017-10-06
Telecast type: Լուր Ռեպորտաժ