Մշակութային ազդագիր 13.11.2017

Հայաստանի ազգային պատկերասրահի նախաձեռնությամբ բացվել է քանդակագործ Արա Շիրազի հետահայաց ցուցահանդեսը:
Նարինե Աբգարյանի հանրահայտ ու սիրված «Մանյունյան» արդեն հնարավոր է կարդալ նաև հայերեն:
Եղիշե Չարենցի տուն-թանգարանում բացվել է ճարտարապետ, շարժանկարիչ Հարություն Չալիկյանի աշխատանքների ցուցահանդես՝ «Սովետահայ գրողներ» խորագրի ներքո:
«ՀայԱրտ» մշակութային կենտրոնում բացվել է գեղանկարիչ Շամիր Շահիրյանի անհատական ցուցահանդեսը՝ աբստրակտ ոճի մոտ քառասուն գեղանկարով: 
Արդեն 12 տարի ՆՓԱԿ-ի բեմը մեկ շաբաթով փոխում է ֆիզիկական չափերն ու սահմանափակվում մեկ քառակուսի մետր տարածքում։ «Մեկ քառակուսի մետր» թատերական փառատոնին այս տարի 20 ներկայացում է ցուցադրվել։
Նախորդ շաբաթ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակում Երևանում, մարզերում և զորամասերում ցուցադրվել են լիամետրաժ և կարճամետրաժ, խաղարկային, անիմացիոն և վավերագրական ֆիլմեր։
 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հաղորդավար Լիլիթ Գրիգորյան
Մեկնաբանություններ