eY3tCm-sGZg

Ավարտվեց ՀՕՖ-ի «Այո» հարթակի դրամահավաքը Մասրիկ գյուղի մանկապարտեզի համար. Թուֆայան ընտանիքը կրկնապատկել է հավաքված գումարը:
Թուրքիայի հայկական դպրոցները կանգնած են նոր խնդիրների առջև. մտահոգված է «Ակօս» թերթի հայկական բաժնի խմբագիրը:
Վերականգնվել է Հոռոմայրի Սուրբ Նշան վանական համալիրի եկեղեցիներից մեկը և գավիթը. դեկտեմբերի 9-ին Գուգարաց թեմի առաջնորդը կվերաօծի եկեղեցին:
Դեկտեմբերի 2-ին Հայ եկեղեցին կնշի հիմնադիր առաքյալների՝ Ս. Թադեոսի և Բարդուղիմեոսի տոնը. Գեղարդը դուրս կբերվի Ս. Էջմիածնի մայր տաճար:
«Դասավանդիր Հայաստան» ծրագրի մասնակից Արա Ստեփանյանը Հայոց եկեղեցու պատմություն է դասավանդում Արաքսի դպրոցում. մեր նկարահանող խումբն այցելել է դպրոց, զրուցել աշակերտների հետ:
Մայր Աթոռի նոր հրատարակությունները. լույս է ընծայվել «Արարատ» ամսագրի ժառանգությանը նվիրված երկհատորյակ:
 
2017-12-01T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ