Ամանորի և Սուրբ Ծննդյան նվերներ` Վանաձորի Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցու հարկի տակ

Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ Վանաձորի համայնքային զարգացման կենտրոնը և «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրը Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հարկի ներքո համախմբել էին շուրջ հիսուն ընտանիքի: Եկեղեցում հավաքված մարդկանց ողջունեց Սեպուհ սրբազանը, մաղթեց տնտեսական դժվարությունների շուտափույթ հաղթահարում և բարեկեցիկ կյանք: Սրբազանն օրհնեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ում ջանքերով հնարավոր է դարձել աջակցությունն այս ընտանիքներին:

2018-01-08
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ