Alt

Բարի գործը

Մի խումբ բարձր դասարանցիներ միջազգային մրցույթին մասնակցելու համար ամիսներ շարունակ ֆիլմ են նկարել իրենց եկեղեցու մասին: Նրանք արդեն հաղթել են ընտրական փուլում և ուրախ տրամադրությամբ գնում են հարցազրույցի:
Ճանապարհին ընկերները հանդիպում են իր կորած փիսիկին փնտրող մի փոքրիկ աղջկա: Պետք է օգնել փոքրիկ աղջկան: Բայց այդ դեպքում կուշանան հարցազրույցից և կզրկվեն Ռիգա մեկնելու և մրցույթին մասնակցելու հնարավորությունից: Ի՞նչ անել: Ո՞րն է ավելի կարևոր: Դպրոցականները կանգնած են բարդ խնդրի առջև...

2013-05-17 13:49:36
Մեկնաբանություններ