MrYocdakPZY

Միայն Հայ եկեղեցին է Մեծ պահքի շաբաթների համար անուներ սահմանել: Ի՞նչու է չորրորդ կիրակին կոչվում Տնտեսի կիրակի և ի՞նչ խորհուրդ ունի. պարզաբանում է հոգևորականը:
Երուսաղեմում անժամկետ փակվել է ամենանշանավոր քրիստոնեական ուխտատեղին՝ Սուրբ Հարության տաճարը: 
Մայր Աթոռի Գևորգյան ճեմարանում բացվել է «Արարող ձեռքեր» նախագծի երկորդ ցուցահանդեսը:
Վրաստանում նույնպես նշվել է Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը: Այդ օրը Թբիլիսիի նրա տանը տիկնիկային թատրոն է բացվել: 
Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու երգչախմբում համալսարանական ուսանողներ ու շրջանավարտներ են: Նրանք այլևս չեն պատկերացնում իրենց կյանքն առանց հոգևոր երգեցողության:
Մակար Եկմալյանի «Երգեցողությունք Սրբո Պատարագի» մեծածավալ աշխատությունը համալրեց Հայաստանի ազգային գրադարանի գրական ֆոնդը:  
Միջազգային լրահոս. Իսպանիայում դիմակահանդեսի ընթացքում սրբապատկերներ են ծաղրվել: Լյուքսեմբուրգում դադարեցվել է Կրոնի պատմություն առարկայի դասավանդումը: Գերմանիայի կաթոլիկ եկեղեցիներում հաղորդություն ստանալ կկարողանան նաև բողոքականները: 99 տարեկանում վախճանվել է ավետարանական եկեղեցու ֆենոմենալ գործիչ Բիլլի Գրեհեմը:
 
2018-02-26T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ