uIcOxzaxD0c

Գրականության և արվեստի թանգարանում բացվել է դերասանուհիներ Զաբելի 160, Հասմիկի 140 և դրամատուրգ Ալեքսանդր Աբելյանի 160-րդ տարեդարձներին նվիրված ցուցահանդես:
Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային օրը «Արաբկիր» զբոսայգում անցկացվել է «Հեղինակային տիկնիկ» փառատոնը:
Մեկնարկել է «Արցախ, ի՛մ սեր. աջակցենք Ստեփանակերտի թատրոնին» ծրագիրը:
Նկարիչների միությունում բացվել է երիտասարդ ստեղծագործողների հանրապետական ցուցահանդեսը:
«Տերյան» մշակութային կենտրոնը ներկայացրել է իր նոր՝ «Թելիկ-մելիկ» հավաքածուն:
Եբրայերենից հայերեն է թարգմանվել Շմուել Յոզեֆ Ագնոնի «Մի գիշերվա հյուր» գործը: Աշոտ Ալեքսանյանի բնագրային թարգմանությամբ լույս է տեսել Ռոբերտ Վալզերի «Զբոսանքը» վեպը:
 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հաղորդավար Լիլիթ Գրիգորյան
2018-03-26T22:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ