hWwrGN8scgI

Ապրիլի 1-ին՝ Ս. Զատկի տոնի օրը Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում հնչեց Քրիստոսի հարության ավետիսը: Ինչպես տաղավար բոլոր տոներին հաջորդող երկուշաբթի, այնպես էլ այսօր՝ ապրիլի 2-ին, ննջեցյալների հիշատակության օր է: Եկեղեցիներում պատարագից հետո կատարվում է հոգեհանգստյան կարգ: 
Անցյալ շաբաթ Ամենայն հայոց հայրապետն ընդունել էր ազգային բարերար, ռուսաստանաբնակ ոսկերիչ և գործարար Գարուն Քոչարյանին: Բարերարն իր տիկնոջ՝ Սոնյա Քոչարյանի հետ հայրապետական խորհրդանիշերով զարդարված նոր գավազան է նվիրել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին: Այն եզակի է, ստեղծվել է մեկ օրինակով և բացառիկ էսքիզներով: Նոր գավազանը Վեհափառի ձեռքին էր զատկական պատարագին: Այնուհետև այն իր տեղն է գրավել Մայր Աթոռում պահվող կաթողիկոսական գավազանների կողքին:  
Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ Սուրբ Հարության տոնին ընդառաջ տեղի ունեցավ «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով գնված 20-րդ բնակարանի՝ կարիքավոր բազմանդամ ընտանիքին հանձնման արարողությունը:
Ապրիլի 2-ին, ի հիշատակ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի՝ Եռաբլուրում կատարվեց հոգեհանգստի կարգ, որի ընթացքում հնչեցին բոլոր նահատակ հերոսների անունները: Հոգեհանգստի կարգը կատարեց ԶՈւ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: 
Սուրբ Հարության տոնին ընդառաջ «Նարեկացի» արվեստի միությունում բացվեց Գարեգին Աղաբեկյանի «Լույս ի լուսո» խորագրով ցուցահանդեսը: 
 
Մեկնաբանություններ