Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտխորհրդի որոշմամբ թանգարան-ինստիտուտի դահլիճում Կոմիտասի ստեղծագործությունները կարող են հնչել միայն բնագրային տարբերակով: «Ձայնագրի» տաղավարում թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ, դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանը պարզաբանում է մամուլում և սոցցանցերում բազմաթիվ քննարկումների առիթ դարձած և ոմանց կողմից որպես գրաքննություն որակված գիտական խորհրդի որոշումը: