Եկեղեցական կյանք 16.04.2018

Ի՞նչ է տնօրհնեքը, ինչո՞ւ և ե՞րբ պետք է կատարվի այս կարգը: Եսայի քահանա Արթենյանը տնօրհնեք է կատարում Չիչակյանների տանը և մանրամասնում այս ծեսի խորհուրդն ու կարգը:
Մայր Աթոռի տարածքը վերջին տարիներին մեծացել է շուրջ երեք անգամ և կազմում է շուրջ 40 հա: Դրա ուղիղ կեսը կանաչապատ տարածք է: Ովքե՞ր են խնամում հազարից ավելի ծառերն ու թփերը, ի՞նչ ծառատեսակներ կան և ինչո՞վ են գրավում հազարավոր այցելուներին, ուխտավորներին ու տեղացիներին:
Հռոմի 3 համալսարանների ասպիրանտ, Իտալացի արվեստաբան Ռաքելե Զանոնեն Հայաստանում հայ մանրանկարչություն է ուսումնասիրում: Արվեստաբանը նաև պարբերաբար եկեղեցիներ ու վանքեր է այցելում, որմնանկարներ ու քանդակներ ուսումնասիրում:
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը նշում է հիմնադրման 112-ամյակը։ Երևանյան գրասենյակի ղեկավարի հետ սկաուտները ծաղիկներ խոնարհեցին միության հիմնադիր Պողոս Նուբարի, նախագահներ Գալուստ Գյուլբենկյանի և Ալեք Մանուկյանի կիսանդրիների առջև: 
Միջազգային լուրեր- Ապրիլի 16-ին 91-րդ տարեդարձն է նշում Բենեդիկտոս 16-րդը պաշտոնաթող պապը:                                                                                          Պորտուգալիայում տեղի ունեցող սեմինարի ընթացքում Եվրոպայի և Աֆրիկայի կաթոլիկ եպիսկոպոսները քննարկել են գլոբալիզացիայի խնդիրը:                      Այս տարի Կաննի կինոփառատոնում կցուցադրվի անվանի գերմանացի կինոռեժիսոր Վիմ Վենդերսի «Խոսքի տեր մարդը` Ֆրանցիսկոս պապը»  ֆիլմը: Մոսկովյան Կրեմլում տևական նորոգումից հետո այցելուների համար կրկին բաց է 12 առաքյալների անունը կրող եկեղեցին:                                                      Շոտլանդիայի Արտաքին Հեբրիդյան կղզիներում առաջին մզկիթն է կառուցվում: Շոտլանդիայի ազգային եկեղեցու տեղացի հոգևորականները այս նախաձեռնությանը կասկածով են մոտեցել` մզկիթի շինարարությունը հայտարարելով անցանկալի:
 

 

Մեկնաբանություններ