Մշակութային ազդագիր 16.04.2018

«Ֆիլմադարան» հասարակական կազմակերպությունն ու Գյոթեի ինստիտուտը Երևանում կազմակերպել են Վիմ Վենդերսի ֆիլմերի ցուցադրություն:
Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետկան թատրոնի բեմում Կարինե Խոդիկյանի «Հրավիրված եք ծնունդի՞» ներկայացման պրեմիերան էր՝ ՀՀ ժող. արտիստ Հրաչյա Գասպարյանի բեմադրությամբ:
ՀՀ մշակույթի նախարարության «Արցախ, իմ սեր» ծրագրին միացել է նաև Համազգային թատրոնը՝ «Սանտա Կրուս» ներկայացմամբ։ 
Նկարիչների միությունում բացվել է հանրապետական ցուցահանդես. հիսուն նկարիչ ցուցադրել է ջրաներկով արված աշխատանքներ:
Ամերիկյան համալսարանի և «Հակոբյան» բնապահպանական կենտրոնի նախաձեռնությամբ կայացել է «Էկոտուրիզմը Հայաստանում» 3-րդ ամենամյա համաժողովը:
Լույս է տեսել սփյուռքահայ օտարագիր և հայագիր գրողների խորհրդաժողովի զեկուցումների և ելույթների «Դեպի ակունքը լույսի» խորագրով ժողովածուն:
 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հաղորդավար Լիլիթ Գրիգորյան
Մեկնաբանություններ