Եկեղեցական կյանք 04.05.2018

Այս տարի Սուրբ Խաչի երևման տոնի օրը համընկել էր Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու վերաօծման տարեդարձի հետ: Ապրիլի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ապարան է տարվել Տիրոջ խաչափայտի սրբազան մասունքը:  
Ապրիլի 29-ին «Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբումը» Բեյրութում նշեց հիմնադրման 58-ամյակը: 
Միջազգային լուրեր-Ապրիլի 30-ին Հյուսիսային Ամերիկայի հայոց արևմտյան թեմի առաջնորդի ձեռամբ օրհնվել են Հոլիվուդի Սուրբ Հովհաննու Կարապետ տաճարի հիմքն ու սյուները:
Պակիստանի Ֆեյսալաբադ քաղաքի Գյուղատնտեսական համալսարանում քրիստոնեական մատուռ է բացվել:
Քեմբրիջի համալսարանի Վեսթմինսթերյան քոլեջում գիտական կոնֆերանս է կայացել` նվիրված Ռեֆորմացիային:
Իսրայելում լույս կտեսնի նոր Աստվածաշունչ: Նոր հրատարակության նպատակն է միավորել հրեաներին և քրիստոնյաներին` ընդգծելով Իսրայելական հողերի կարևորությունը և դրանց պատկանելությունը հրեաներին:
Փրինսթոնի համալսարանում քննությունները տեղափոխվել են Ռամադանի պատճառով: 
Իռլանդական ոստիկանությունը հայտնաբերել է Դուբլին քաղաքի հովանավոր սրբի մասունքը: 
Մայր Աթոռի «Էօրնեկյան» դպրոցի երգչախումբը հաղթող է ճանաչվել Գյումրիում անցկացվող «Վերածնունդ» միջազգային փառատոնում, որին մասնակցում էին ավելի քան 3100 անհատ կատարողներ և համույթներ 37 երկրից: 
 
2018-05-04T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ