Եկեղեցական կյանք 14.05.2018

Մայիսի 8-ը Երկրապահի օրն է: Այդ օրը մատուցվում է պատարագ և հարգանքի տուրք է մատուցվում հերոսներին, որոնք իրենց կյանքը նվիրեցին հայրենիքի փրկությանը: Այս տարի, Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, մայիսի 12-ին Մայր Տաճարում կատարվեց Հանրապետական մաղթանքի արարողություն: 
Արդեն 6-րդ տարին է, մայիսի 14-ին Երևանի մաշտոցյան մատենադարանից դուրս է բերվում Զորավոր անունը կրող Ավետարանն ու Երևանի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցի տարվում: 
Քրիստոսի Համբարձման տոնին հաջորդող կիրակի օրը մեր եկեղեցին նշում է 7-րդ կիրակին կամ ժողովրդի խոսքով՝ Երկրորդ Ծաղկազարդը: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հանդիսապետությամբ Երկրորդ Ծաղկազարդի օրը պատարագ մատուցվեց սահմանապահ Ոսկեպարի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: Օրեր առաջ սրբազանը կատարել էր նաև Գետահովիտ համայնքում կառուցվող եկեղեցու հիմնարկեքի արարողությունը: 
Կանադայի հայոց թեմի ներկայացուցիչները մասնակցել են քրիստոնեական երիտասարդական գագաթնաժողովին: Ամենամյա միջոցառումն անցկացվում է Կանադայի սենատի նախագահողի հովանավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև երկրի վարչապետը:
ՀՕՖ-ի՝ Երեխաների աջակցության կենտրոնում երեխաներն իրենց պատրաստած տիկնիկներով ներկայացում էին բեմադրել: «Ձեռքերով թատորն»-ը Հայաստանի Աստվածաշնչային ընկերության «Առաքելություն մանուկների» ծրագրի մաս է: 
Միջազգային լուրեր- Մոսկվայում բարեկարգման աշխատանքների ժամանակ 15-րդ դարի Զլատոուստյան մենաստանի ցանկապատի մի հատված են գտել: Ամերիկացի գրող և լուսանկարիչ Թոմաս Լեյրդը տասը տարի անցկացրել է Տիբեթում` լուսանկարելով և վավերացնելով բուդդայական վանքերի փշրվող ու թափվող որմնանկարները:                          Բելգիական Գրիմբերգեն մենաստանի վանականները ցանկանում են վերականգնել գարեջրագործության հնագույն ավանդույթները: Իտալական Բարի քաղաքում ռուսական սրբապատկերների ցուցադրություն է բացվել: 
 
Մեկնաբանություններ