FNxyNeN6r44

Այս օրերին մեր երկիր բազմաթիվ օտարեկրյա քաղաքացիներ և սփյուռքահայեր են ժամանել՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-մյակի և Սարդարապատի հերոսամարտերի տոնակատարություններին մասնակցելու նպատակով: Ուխտավորների այցելության պարտադիր վայր է նաև Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը: Գարգեին Բ Ամենայն հայոց հայրապետն ընդունեց ԱՄՆ Օքլենդ քաղաքի Սուրբ Վարդան եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հովել քահանա Օհանյանի առաջնորդած խմբին, ապա՝ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանի ուղեկցությամբ հայրենիք եկած արգենտինահայ ուխտավորներին: 

2018-05-28
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ