Հունիսի 5-ին, «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում հայտարարություն տարածվեց, որում պահանջվում էր նոր Հայաստանում նոր կաթողիկոսական ընտրություններ կատարել: Նախաձեռնության անդամներն իրենց համակիրներին հրավիրեցին հավաքվել Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում: Կոչին սակավաթիվ մարդիկ արձագանքեցին: Նախաձեռնող խմբի անդամները հունիսի 7-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպեցին Վեհափառի և եպիսկոպոսների հետ:
Եպիսկոպոսաց դասը, իբրև հիմնական երաշխավորը Հայ եկեղեցու կանոնական կարգի և Ամենայն հայոց կաթողիկոսի հանգամանքի անձեռնամխելիության, հաստատում է, որ կաթողիկոսի հրաժարականը՝ արտաքին և բռնի միջամտության միջոցով պարտադրված, հակականոնական է, ուստի և անվավեր: Հունիսի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել եպիսկոպոսաց ժողով, որին մասնակցում էին Հայաստանում պաշտոնավարող եպիսկոպոսները և Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհական անդամները: Ժողովը հանդես է եկել հայտարարությամբ:
Ամենայն հայոց հայրապետն ընդունեց ԱՎՐՈՐԱ մարդասիրական նախաձեռնության այս տարվա մրցանակի հավակնորդներներին:
Նուբարաշենի թիվ 11 հատուկ գիշերօթիկ դպրոցի 22 երեխաներ մկրտվել են Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում:
Էմիլ Լահուդը՝ Լիբանանի նակխին նախագահը պատմում է իր հայկական արմատների, դաստիրակության և ռազմական ու քաղաքական գործունեության մասին:
Շարք: Եկեղեցական կյանք
2018-06-08T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար