Եպիսկոպոսաց դասը, իբրև հիմնական երաշխավորը Հայ եկեղեցու կանոնական կարգի և Ամենայն հայոց կաթողիկոսի հանգամանքի անձեռնամխելիության, հաստատում է, որ կաթողիկոսի հրաժարականը՝ արտաքին և բռնի միջամտության միջոցով պարտադրված, հակականոնական է, ուստի և անվավեր: Հունիսի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել եպիսկոպոսաց ժողով, որին մասնակցում էին Հայաստանում պաշտոնավարող եպիսկոպոսները և Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհական անդամները: Ժողովը հանդես է եկել հայտարարությամբ:
2018-06-08
Telecast type: Լուր Ռեպորտաժ