Միջադեպ Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բակում

Հունիսի 10-ին Երևանի Ս. Գր. Լուսավորիչ եկեղեցու բակում 12 սարկավագների քահանայական ձեռնադրության և պատարագի ավարտին անսովոր լարված մթնոլորտ էր: «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության մի խումբ ցուցարարներ, հայր Կորյունի և Կարեն Պետրոսյանի առաջնորդությամբ, փորձեցին Հայրապետի հրաժարականի պահանջներ հնչեցնել: Ի պատասխան՝ եկեղեցու բակում հավաքված հավատացյալների բազմությունը հայրապետական մաղթանքի երգեցողությամբ և «վեհափառ» վանկարկումներով ուղեկցեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին: Հրմշտոցի և քաշքշուկի մեջ Տ. Հակոբ քահանան փորձեց իր մարմնով պաշտպանել նախաձեռնության ակտիվիստին՝ զայրացած մարդկանց հնարավոր հարձակումներից: Րոպեներ անց, սակայն, ակտիվիստը սոցցանցում հայտարարություն տարածեց, որում «խուժան» և «խուժանի մնացորդ» կորչեց այն հավատացյալներին, որոնք չսատարեցին իրենց և համաձայն չեղան իրենց գործելաոճին: 

2018-06-11
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ