«Էջմիածին 13» բարեգործական դիսպանսեր-ատամնաբուժարանը սպասարկել է ավելի քան 20 000 մարդու

«Էջմիածին 13» բարեգործական ֆրանսիական դիսպանսեր-ատամնաբուժարանը հիմնադրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Ֆրանսիայի Բուշ-Դյու-Ռոն նահանգային խորհրդի և «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպության համատեղ ջանքերով:
 Դիսպանսերն այսօր անվճար սպասարկում է Էջմիածին քաղաքի և շրջակա 42 համայնքների սոցիալապես անապահով ընտանիքներին, հաշմանդամության կարգ ունեցողներին, ծնողազուրկներին, միայնակ մայրերին, բազմազավակ ընտանիքներին: Բուժսպասարկումից օգտվում են նաև արցախյան պատերազմի մասնակիցները, զոհված և անհետ կորած ազատամարտիկների և ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքների անդամները: «Էջմիածին 13» բարեգործական դիսպանսեր-ատամնաբուժարանը  բացումից  ի վեր  սպասարկել է ավելի քան 20 000 մարդու:
 
2018-06-22
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ