Եկեղեցական կյանք 25.06.2018

Հունիսի 23-ին Ամենայն հայոց հայրապետն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմից հայրենիք եկած ուխտավորներին: Նրանք Կալիֆորնիա նահանգի Սանտա Կլարիտա քաղաքից էին։ 
Մալաթիայի հայորդյաց տան հաշվետու համերգին հյուրընկալվել էր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Ելույթ ունեցան նախ կրթօջախի  թատերական, ապա նաև երաժշտական բոլոր խմբերը: 
Տրդատ Երրորդ թագավորի, Աշխեն թագուհու և թագավորի քույր Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրը մեր եկեղեցին այս տարի նշեց հունիսի 23-ին: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի Սուրբ Տրդատ և Սուրբ Աշխեն մատուռներում, որտեղ մինչ օրս պատարագ չէր մատուցվել, առաջին պատարագիչը Առնակ քահանա Հարությունյանն էր:
Հունիսի 24-ին՝ Հոգեգալստյանը հաջորդող 5-րդ կիրակին 2016 թվականից հռչակված է Հայրավանքի ուխտի օր։ Արդեն երկրորդ անգամ այս օրը վանք բերվեց Փրկչի խաչափայտի մասունքը:  
Մայր Աթոռի «Ռուբեն Սևակ» թանգարանում հունիսի 24-ին «Ռոմանտիզմը և Այվազովսկին» թեմայով դասախոսությունն էր։ Բանախոսը արվեստաբան Գայանե Հովհաննիսյանն էր: 
Օձունի սբ. Աստվածածին եկեղեցում, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանի օրհնությամբ, մեկնարկեց «Հոգևոր երգեր» մարզային երկրորդ փառատոնը: Առաջին օրը ելույթ ունեցան Երևանի «ՆարԷ» և Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոցի երգչախմբերը: 
 
2018-06-25T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ