Եկեղեցական կյանք 29.06.2018

ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ Մաշտոցի անվան Մատենադարանում մեկնարկեց Ձեռագրերի և արխիվային փաստաթղթերի պահպանման և վերականգնման վերապատրաստման դասընթացը, որին մասնակցում էր սիրիացի ութ փորձագետ: Դասընթացն իրականցվում է «Սիրիայի մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության» շրջանակում:
Սեպտեմբերին Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում ներկայացվելու են Մայր Աթոռում պահվող 4-18 դարերի նվիրական նշանակության սրբություններ, պատմամշակութային արժեքներ՝ գործվածքներ, ձեռագրեր, եկեղեցական պարագաներ, մասունքներ:
Հունիսի 29-ին Գևորգյան հոգևոր ճեմարանում ավարտաճառերի պաշտպանություն էր: Այս տարի ճեմարանն ունեցավ 27 շրջանավարտ: 
Գրողների միությունում տեղի ունեցավ Թովմա քահանա Անդրեասյանի «Մայկոպյան օրագիր»-ը գրքի շնորհանդեսը: 
Միջազգային լուրեր- Վաշինգթոնում մեկնարկել է սմիթսոնյան «Ֆոլքլայֆ» փառատոնը, որն այս տարի նվիրված է Հայաստանին և Կատալոնիային: Հունիսի 28-ին Քեմբրիջի դուքսը` Անգլիայի արքայազն Ուիլյամն այցելել է Սուրբ երկիր, Տիրոջ Հարության տաճարում իշխանին դիմավորել են տաճարի իրավատեր երեք համայնքների հոգևոր պետերը:                Հունիսի 28-ին Հռոմի Սուրբ Պետրոս տաճարում Ֆրանցիսկոս պապը ձեռնադրել է 14 կարդինալ: Նիդերլանդական սենատը հավանություն է տվել հասարակական վայրերում նիկաբ կրելն արգելող օրինագծին. այժմ երկրում արգելվում է կրել փարաջա, նիկաբ, չադրա կամ դեմքը ծածկող այլ հագուստ: Օրինախապտները կտուգանվեն 400 եվրոյի չափով:
Հունիսի 27-ին «Նոյան Տապան» լրատվական կենտրոնը ասուլիս էր կազմակերպել, որին մասնակցում էին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներ Կարեն Պետրոսյանը, Կորյուն աբեղա Առաքելյանը, Մանվել Մանուկյանը, Արտակ Ալավերդյանը: Ասուլիսը ձախողվեց, որի համար բանախոսները մեղադրեցին լրագրողներին:
 

 

2018-06-29T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ