Երևանի Ս. Երրորդություն եկեղեցում ուխտավորներին միացավ Ամենայն հայոց կաթողիկոսը

Քրիստոսի 12 առաքյալների և Ս. Պողոս  առաքյալի հիշատակության տոնին Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու հարկի տակ էին հավաքվել բազմաթիվ ուխտավորներ: Անսալով Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի նախորդ օրվա հորդորին՝ Հայաստանի թեմերից ժամանած ուխտավորները Մայր Աթոռ Ս. Էջմիածնի փոխարեն հավաքվել էին Ս. Երրորդություն եկեղեցում՝ մասնակցելու երեկոյան ժամերգությանը: Անսպասելիորեն ուխտավորներին միացավ նաև Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Իր քարոզում Վեհափառ հայրապետը խոսեց օրվա խորհրդի և բոլոր ժամանակներում ի Քրիստոս մեր ունեցած սիրո մասին:

Մեկնաբանություններ