GbU25kn1HNw

Ծաղկաձորում իրենց աշխատանքը շարունակող Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միավորման անդամներին հուլիսի 4-ին հյուր էր գնացել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը 2018 թվականը հռչակել է երիտասարդության տարի: Ծրագրերից գլխավորը «Դեպի հայրենիք, դեպի Ս. Էջմիածին» համահայկական երիտասարդական ծրագիրն է: Հուլիսի 4-ից հայ եկեղեցու աշխարհասփյուռ թեմերից 400 երիտասարդ է հայրենիքում:  
Այսօր՝ հուլիսի 6-ի առավոտյան շուրջ երկու տասնյակ մարդ ներխուժել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Դիվանատան շենք: Վերջնագրային պահանջներով և սադրիչ գործողություններով նրանք խաթարել են վարչական մասի աշխատանքային առօրյան: 
Մայր Աթոռում, ի պատասխան հնչեցված անհիմն մեղադրանքների, ցուցադրվել է Սուրբ Գեղարդը: 
Օձունում մեկնարկել է ավանդական դարձած բակային վրանային հոգևոր ճամբարը: Արագածոտնի թեմի 15-30 տարեկան ավելի քան 100 երիտասարդ մեկ շաբաթով հյուրընկալվել է Օձունի Ս. Աստվածածին վանական համալիրում: 
Հուլիսի 1-ին, Ախալքալաքի Կուլիկամ գյուղում, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ, վերաօծվեց Սուրբ Երրորդություն եկեղեցին: 
Արդեն երրորդ անգամ ճապոնացի վերականգնողները այցելում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Այցի առիթը գործվածքների կարատեսակների վերականգնման դասընթացն էր:
Էջմիածնի «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում տեղի ունեցավ դպրոցի շնորհաշատ ուսուցիչ Յուրի Գալստյանի հեղինակած թվով 3-րդ գրքի շնորհանդեսը: Ֆիզիկայի խնդիրների լուծման մեթոդական ձեռնարկը ստեղծված է թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար: 
Մայր Աթոռի սոցիալական ծառայության նախաձեռնությամբ Խարբերդի մասնագիտացված մանկատան 40 երեխա հուլիսի 3-ին եկել էր դիտելու «Թզուկ-Մզուկը» ներկայացումը: 
 
2018-07-06T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ