5 տարի առաջ ձևավորվեց Վարդավառի նախատոնակը նշելու ուրախ ավանդույթը: Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միության անդամները, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ քայլերթ են կազմակերպում դեպի Մանկական զբոսայգի՝ երգ ու պարով, ժողովրդական խաղիկներով: Այս տարի էլ տոնախմբությունը սկսվեց առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու բակից: Նախատոնակի մասնակիցները եկեղեցուց շարժվեցին դեպի Մանկական զբոսայգի` «Վարք հայոց» և «Վան» ազգագրական երգ ու պարի խմբերի նվագակցությամբ:
2018-07-08
Telecast type: Լուր Ռեպորտաժ