Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոսի հետ

Հուլիսի 31-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին: Վեհափառ հայրապետը, շնորհավորելով նախարարին նշանակման առիթով, բարեմաղթեց արդյունավետ աշխատանք: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց սոցիալական ոլորտում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող ծրագրերին: Մասնավորապես, դիտարկվեցին երեխաների պաշտպանությանն ուղղված խնամքի կենտրոնները: 

2018-08-01
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ