Օգոստոսի 12-ին հայ առաքելական եկեղեցին տոնեց սուրբ Աստվածածնի վերափոխումը

Օգոստոսի 12-ին հայ առաքելական եկեղեցին տոնեց սուրբ Աստվածածնի վերափոխումը: Տիրամորը նվիրված յոթ տոների մեջ այն իր խորհրդով ու պատգամով առանձնանում է: Տոնի խորհրդի ու նշանաակության մասին Ս. Էջմիածնի մայր տաճարում խոսեց պատարագիչ սրբազանը` Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Վերափոխման տոնի պատարագից հետո Ս. Էջմիածնի բաց խորանում կատարվեց խաղողօրհնության կարգ, օրհնված ողկույզները բաժանվեցին  ժողովրդին: 

2018-08-12
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ