lsrFktnu-fY

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով լիբանանահայ շուրջ 70 ուխտավորներ մեկ շաբաթով հյուրընկալվել են Մայր Աթոռում: «Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբման» անդամներն են, որոնց այցի հաջորդ օրն ընդունեց և իր օրհնությունը բաշխեց Վեհափառ հայրապետը: 58 տարվա պատմություն ունեցող համախմբման անդամներն առաջին անգամը չէ, որ Սուրբ Էջմիածնում են, սակայն Նորին սրբության հրավերը մեծ ոգևորությամբ են ընդունել և տպավորված են իրենց այցից Մայրավանք: 

2018-09-07
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ