Երեկոյան ժամերգությունից հետո, Արաբկիրի նորակառույց եկեղեցուց Տիրոջ խաչափայտի մասունք պարունակող խաչը՝ ռեհանով ու ծաղիկներով զարդարված, դուրս բերվեց եկեղեցուց, որից հետո անդաստանի կարգ կատարվեց. վարդաջուր ցողվեց հավատացյալների վրա և խաչի նշանով օրհնվեց աշխարհի 4 կողմերը՝ Տիրոջից հայցելով խաղաղություն ու բարօրություն: Արարողության վերջում օրհնված ռեհաններն ու ծաղիկները բաժանվեցին հավատացյալներին՝ հոգու և մարմնի բժշկության համար:
2018-09-16
Telecast type: Լուր Ռեպորտաժ