Շարլ Ազնավուրի հոգու խաղաղության համար հայոց եկեղեցիներում հոգեհանգստյան կարգ կատարվեց

Փարիզի կենտրոնում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցում այսօր վերջին հրաժեշտն են տվել աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրին: Ազնավուրի հուղարկավորության օրը՝ հոկտեմբերի 6-ը, Հայաստանում հայտարարված է սգո օր:
Հայոց հայրապետի տնօրինությամբ, հոկտեմբերի 6-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում և Հայ առաքելական եկեղեցու թեմերի բոլոր առաջնորդանիստ եկեղեցիներում հոգեհանգստյան կարգ կատարվեց մեծանուն հայորդու հոգու խաղաղության համար:
 
2018-10-06
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ