Տիգրան Մանսուրյանը հյուր էր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին

Հոկտեմբերի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հյուրը կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն էր: Մաեստրոն Վեհափառին նվիրեց Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված իր «Ռեքվիեմ» ստեղծագործությունը: 
Ամենայն հայոց կաթողիկոսը և կոմպոզիտորը միասին շրջեցին Մայրավանքի տարածքում: Տիգրան Մանսուրյանը նշեց, որ ամեն անգամ հայոց հոգևոր կենտրոն այցելելիս մեծ զարմանք է ապրում՝ Մայր աթոռի բարեկարգությունը տեսնելով: Ի դեպ, գալիք տարի լրանում է կոմպոզիտորի 80-ամյակը: Հոբելյանական երեկոներ կանցնացվեն նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: 
 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Մարի Խաչատրյան

,

Օպերատոր Գևորգ Ավագյան
2018-10-09
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ