Հնդկաստան բուժման մեկնող զինվորականները հանդիպեցին Ամենայն հայոց հայրապետի հետ

Երկու տարվա ընթացքում զինվորականների չորրոդ խումբն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցու վարչության աջակցությամբ բուժզննման ու պրոթեզավորման մեկնում Հնդկաստան:
Այսօր՝ հոյկտեմբերի 10-ին, Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետը հանդիպեց 3 զինվորականների: Նորին սրբությունն ուժ, կարողություն, եռանդ ու աստվածային շնորհներով լեցուն օրեր մաղթեց զինվորականներին և հույս հայտնեց, որ անհրաժեշտ բուժումն ու բարձրակարգ պրոթեզավորումը կօգնեն նրանց հետագա կյանքն ու ծառայությունն առավել դյուրին կազմակերպելու համար:
 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Մերի Հովսեփյան

,

Օպերատոր Գևորգ Ավագյան
2018-10-10
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ