Եկեղեցական կյանք 19.10.2018

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան 75 տարեկան է: Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հոկտեմբերի 18-ի հանդիսավոր նիստին մասնակցում էին նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, նախագահ Արմեն Սարգսյանը: Նորին սրբության խոսքով՝ Ակադեմիայի 75-ամյա հոբելյանը պատեհ առիթ է խորհրդածելու, թե արդի աշխարհի պահանջներին համահունչ ինչ պետք է անել մեր երկրում գիտությանը զարկ տալու, պետության և ազգի բաղձալի առաջընթացն ապահովելու համար: Իսկ նախագահ  Սարգսյանի կարծիքով՝ Գիտությունների ազգային ակադեմիան պետք է 21-րդ դարում դառնա մեր առաջընթացի ինքնատիպ գրավականը:
Հոկտեմբերի 16-ին կատարվեց Տաթևի վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծման արարողությունը: Տոնական օրը բազմամարդ էր եկեղեցին: Տաթևի վանական համալիրի վերականգնման աշխատանքներն իրականացվել են IDeA հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ:
Հայաստանի, Արցախի և սփյուռքի հայոց թեմերում ծառայող շուրջ 20 քահանաներ այս օրերին Սուրբ էջմիածնում աղոթքի և խոկման երեքշաբաթյա շրջան են անցկացում, ապրում են «Գարգեին Ա» կրթական կենտրում, լսում դասախոսություններ՝ թարմացնելով իրենց ծիսական, աստվածաբանական, պատմական գիտելիքները: Քահանաների՝ արդեն 7-րդ խումբն է մասնակցում այդ դասընթացներին: Նրանց հետ պարտադիր հանդիպում է նաև Ամենայն հայոց հայրապետը:
Հոկտեմբերի 16-ին Հայ եկեղեցին նշեց Սուրբ Անանիայի հիշատակության օրը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի բերվեց Անանիայի մասունքակիր Աջը: 
Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ Թովմա քահանա Անդրեասյանի «Մի կնոջ դիմանկարը» ձայնասկավառակի շնորհանդեսը, որում ներառված են հեղինակի լարային կվինտետի համար գրված սյուիտը և 12 կիթառային պիեսներ: 
Միջազգային լրահոս- ԱՄՆ Վիրջինիա նահանգի դպրոցներից մեկում տնօրինությունը կարգադրել է այս տարի չօգտագործել Քրիստոսի անունը սուրբծննդյան սաղմոսներ երգելիս:
Մոսուլ քաղաքի մուսուլման ընտանիքներից մեկը ջիհադիստներից փրկել և թաքցրել է հին քրիստոնեական ձեռագրեր: 
Ղազախստանում ավարտվել է համաշխարհային և ավանդական կրոնների վեցերորդ կոնգրեսը: 
Չինաստանի նահանգներից մեկում ուսուցիչները հարցաթերթիկներ լրացնելիս շուրջ երեք հարյուր քրիստոնյա աշակերտների ստիպել են ներկայանալ որևէ դավանանքի չհետևող`անհավատ, համառողներին՝ սպառնացել տարբեր պատիժներով: 
 
2018-10-19T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ