Եկեղեցական կյանք 12.10.2018

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվել է երկու նոր ցուցադրություն՝ «Ապրելու կամքը և փրկելու առաքելությունը» և «Գրիգոր Ճօլօլեան. Փարիզի հայ լուսանկարիչը»: Թանգարանի տնօրեն Հարություն Մարությանի ուղեկցությամբ՝ ցուցադրվող նմուշներին ծանոթացավ նաև Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:  
Հոկտեմբերի 7-ին Ծաղկաձորի Կեչառիս վանական համալիրում ձեռնադրված քահանաները 40-օրյա պահեցողության շրջան են անցնում Մայրավանքում: Հոկտեմբորի 10-ին նորաօծ հոգևորականներին ընդունեց Գարեգին Բ հայրապետը: 
Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին ընդունեց Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետը:
Հոկտեմբերի 10-ին, Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետը հանդիպեց զինվորականների չորրորդ խմբին, որոնք Մայր Աթոռի օժանդակությամբ մեկնում են Հնդկաստան՝ բուժման և պրոթեզավորման: 
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Նորվեգիայի Կրագերո քաղաքի երգչախումբը ելույթ ունեցավ Գյումրու Սբ.Աստվածածին (Յոթվերք) եկեղեցում:
 
2018-10-12T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ