yg30Wdopd68

2018թ. հոկտեմբերի 21-ին Միլանի Ս. Քառասուն մանկանց հայկական եկեղեցում հայրապետական պատարագ էր: Համայնքը, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ միասին, տոնախմբում էր եկեղեցու կառուցման 60-ամյակը: 
Հայրապետական պատվիրակության կազմում էին Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Վեհափառ հայրապետը հանդիպեց նաև Հռոմի հայ համայնքի հետ: 
Հոկտմեբերի 24-ին տեղի ունեցավ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիպումը Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի հետ: 
Երկու գահակալների պայմանավորվածության համաձայն, Հայ եկեղեցին այսուհետև մշտական ներկայացուցիչ կունենա Վատիկանում: 
 
Մեկնաբանություններ