VWH8lVsEvEU

Նոյեմբերի 15-ին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հյուրընկալությամբ տեղի ունեցավ Հայ առաքելական եկեղեցու և ՀՀ ոստիկանության համագործակցության վերաբերյալ համաժողով, որը նախագահում էր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:                      Բանախոսներն էին Բագրատ եպիսկոպոս Գալստանյաը և ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ Նելլի Դուրյանը: 
Նոյեմբերի 10-ից 11-ը Մոսկվայի եկեղեցական համալիրի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ «Հայ մշակույթի ոսկեդարը․ համաշխարհային նշանակության նվաճումներ» միջազգային գիտաժողովը, որին մասնակցում էին 35 հայագետներ, մշակութաբաններ, պատմաբաններ Հայաստանից, Ռուսաստանից և Հոլանդիայից։
Մայր Աթոռի հրատարակչությունը լույս է ընծայել ընծայել Ռուբեն վարդապետ Զարգարյանի «Հիսուս Մարկոսի ավետարանում» գիրքը: 
Նոյեմբերի 15-ին Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ Սամվել Մհերյանի «Եվ եղաւ լոյս» պատմավեպի շնորհանդեսը: 
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում Երևանի մատենադարանը ՀԲԸՄ հովանավորությամբ հրատարակել է հայկական մանրանկարչությանը նվիրված պատկերագիրք: 
Կալկաթայում ընթացող «Tata Steel» արագ շախմատի մրցաշարին մասնակցող աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Մովսես աբեղա Սարգսյանի հրավերով այցելել է ճեմարան, հանդիպել աշակերտների հետ։
 
Մեկնաբանություններ