Ընտանեկան բռնության մասին օրենքի կիրարկումը իրավապահները քննարկում են Հայ եկեղեցու հետ

Նոյեմբերի 15-ին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հյուրընկալությամբ տեղի ունեցավ Հայ առաքելական եկեղեցու և ՀՀ ոստիկանության համագործակցության վերաբերյալ համաժողով: Քննարկման թեման ընտանեկան բռնության մասին օրենքն էր: Արդեն գործող օրենքի շրջանակում ինչպե՞ս կարող են եկեղեցին և իրավապահ մարմինները համագործակցել: Բանախոսություններ էին պատրաստել Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ու ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ Նելլի Դուրյանը: 

2018-11-16
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ