3hDtihhjeKk

Նոյեմբերի 16-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հրավերով ժամանեց ՌԴ Նովոսիբիրսկ քաղաք` հանդիսապետելու նորակառույց հայկական եկեղեցու օծման արարողությունը: Հայրապետը նորակառույց տաճարը կոչեց Սուրբ Աստվածածնի անունով:
Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը ձեռնամուխ է եղել Նոր կտակարանի ձայնագրման աշխատանքներին: Ծրագիրն իրականացվում է «Հավատը լսելով է գալիս»միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ: 
Նոյեմբերի 18-ին Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում իր անդրանիկ պատարագը մատուցեց Տ. Գևորգ քահանա Աբյանը: Նա մեկն է այն յոթ նորաօծ քահանաներից, որոնք հոկտեմբերի 7-ին Ծաղկաձորի Կեչառիս վանական համալիրում քահանայական ձեռնադրության արժանացան: 
33-ամյա Անաստասիան 10 տարի անցկացրել է քրեակատարողական հիմնարկում: Բանտում զավակ է ունեցել, մկրտվել, ընդունվել ու գերազանցությամբ ավարտել բարձրագույն ուսումնական հաստատություն: Այսօր արդեն աշխատանք է փնտրում:
Միջազգային լուրեր- Միացյալ Նահանգներում եկեղեցական առաջնորդները դիմել են պետդեպարտամենտին և անձամբ պետրքարտուղար Մայք Պոմպեոյին` պահանջելով ընդդիմանալ Իսրայելում քննարկվող օրինագծերից մեկին: Նամակը ստորագրել են Հյուսիսային Ամերիկայում Անտիոքի ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոսը, հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչը, լյութերական-ավետարանչական և այլ եկեղեցիների ներկայացուցիչներ:
Թուրինում, գրեթե երեսուն տարի անց, վերաբացվել է սուրբ Պատանքի մատուռը: Կաթոլիկ եկեղեցին պաշտոնապես չի ընդունում պատանքի իսկությունը, սակայն բազմաթիվ հավատացյալներ վստահ են, որ այս մասունքը կրում է Փրկչի մարմնի դրոշմը: Այս ամիս Պակիստանում ազատ է արձակվել իսլամական ծայրահեղականների կողմից աստվածանարգության մեջ մեղադրվող քրիստոնեուհին. Ասիա Բիբին 2010թ.-ին մահվան էր դատապարտվել Մուհամմեդ մարգարեին վիրավորանք հասցնելու մեղադրանքով: 
 

 

Մեկնաբանություններ