PbFNs0dEwZQ

Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի ու «Դիալոգ» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով նոյեմբերի 23-25-ը «Գարեգին Ա» կրթական կենտրոնում  մեկնարկեց «Եկեղեցին փոփոխվող աշխարհում, մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով եռօրյա կոնֆերանսը: Բանախոսություններով հանդես կգան հոգևորականներ, աստվածաբաններ, պատմաբաններ, մեդիա ոլորտի մասնագետներ: 
«Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբումի» վարչության կազմակերպությամբ և հյուրընկալությամբ նոյեմբերի 10-17-ը Լիբանան էին հրավիրվել Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի պատանի երաժիշտները: 
Նոյեմբերի 21-ին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում կատարվեց Սուրբ Գրիգոր Նարեկացու բաց խորանի օծման արարողությունը՝ Արմավիրի թեմի Առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ: 
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Սուրբ Հռիփսիմե վանքը» աշխատությունը: Գիրքը հեղինակել է պատմական գիտությունների թեկնածու, վիմագրագետ Արսեն Հարությունյանը: 
Միջազգային լուրեր- Միացյալ Նահանգներում բանտարկյալները հոգևոր կրթության հնարավորություն են ստացել:
Վատիկանում ռուսական նկարչության ցուցահանդես է բացվել` «Ռուսական ուղին` Դիոնիսիոսից Մալեվիչ»: 
Սաուդյան Արաբիայում կանայք բողոքել են իսլամական դրես կոդից: 
 
Մեկնաբանություններ