Ս. Էջմիածնի տաճարը փակ է լինելու ժամանակավորապես

Ամրակայման աշխատանքների պատճառով Ս. Էջմիածնի մայր տաճարը ժամանակավորապես փակ կլինի այցելությունների և արարողությունների համար:
Մայր Աթոռի միաբանությունը շաբաթվա ընթացքում ժամերգություններին կմասնակցի Սուրբ Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ մկրտարանում և Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում, իսկ կիրակնօրյա պատարագներին Գարեգին Բ Հայրապետի գլխավորությամբ՝ Սուրբ Գայանե վանքում:
Այս ընթացքում աղոթասացությունը Մայր տաճարում չի դադարելու, կմատուցվեն կիրակնօրյա պատարագներ մի քանի միաբանների մասնակցությամբ:
 
Մեկնաբանություններ