ROlrtgJ9tVk

Նոյեմբերի 29-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռում հյուրընկալեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի այս տարվա դափնեկիր, «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդին։ 
Հոկտեմբերի 7-ին Կեչառիս վանական համալիրում քահանայության կոչված 7 հոգևորականներին ընդունեց Վեհափառ հայրապետը: 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացել է «Կասպից Արևմուտքում խաղաղության հաստատման հիմքերն ու ռեսուրսները» համաժողովը: Այն նվիրված էր Գանձակի ինքնապաշտպանության և ողջ Գարդմանքի հայաթափման 30-ամյա տարելիցին, ինչպես նաև՝ այդ տարիերին Նախիջևանում, Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում ցեղասպանվածների և անհայտ կորածների հիշատակին:
«Եկեղեցիների համատեղ գործողություն» ACT Alliance համադաշնության, հայաստանյան «Կլոր սեղան» բարեգործական միջեկեղեցական հիմնադրամի և Մայր Աթոռի սոցիալական գրասենյակի կողմից հումանիտար օգնության ծրագիր է իրականացվում Լոռու մարզի մի շարք համայնքներում:
Հայ հոգևոր երաժշտության կենտրոնի նախաձեռնությամն նոյեմբերի 27-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը բարոկկո երաժշտություն էր հնչում: Համերգին մասնակցում էին ջութակահար Ֆելիքս Հարությունյանը և երգեհոնահար Անաստասիա Իգոշինան՝ Սանկտ Պետերբուրգից: Համերգը մեկնաբանում էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը:
«Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ կինոբեմադրիչ Ռուբեն Քոչարի «Ինքնանկար» ֆիլմի պրեմիերան: Այն պատմում է արվեստագետի ստեղծագործման ճանապարհի վրա հավատքի ազդեցության և ապաշխարության կարևորության մասին:
 
Մեկնաբանություններ