Հնդկաստանում պրոթեզավորում ստացած զինվորականները հանդիպեցին Վեհափառ հայրապետին

Դեկտեմբերի 6-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Հնդկաստան պրոթեզավորման մեկնած զինվորականների չորրորդ խմբին: Նրանց ուղեկցում էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Վեհափառ հայրապետն անձամբ տեղեկացավ նրանցից յուրաքանչյուրի առողջական վիճակի, Հնդկաստանում բուժման կուրսի և արդյունքների մասին: 
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Հնդկաստանի գերմանական բարձրակարգ կլինիկայում բուժվելու և պրոթեզավորվելու ծրագիրը կշարունակվի: Հաջորդ խումբը կմեկնի գարնանը: 
 
2018-12-06
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ