Եկեղեցական կյանք 07.12.2018

Դեկտեմբերի 7-ին, ի հիշատակ 1988թ.-ի ավերիչ երկրաշարժի 30-ամյա տարելիցի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ և Ս. Վարդան մատուռ-մկրտարանում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն, որին մասնակցում էր նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ հետ:
1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի ժամանակ Հայաստան օգնություն բերող վթարված ինքնաթիռի սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ այսօր հոգեհանգստյան կարգ կատարեցին ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը:
Դեկտեմբերի 5-ին Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տեղի ունեցավ վարդապետական գավազանի տվչության արարողություն: Անդրանիկ վարդապետ Գևորգյանն ու Մովսես վարդապետ Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ստացան նաև Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը:
Դեկտեմբերի 6-ին Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Հնդկաստան պրոթեզավորման մեկնած զինվորականների հինգերորդ խմբին: Հայոց հայրապետի տնօրինությամբ՝ Հնդկաստանի գերմանական բարձրակարգ կլինիկայում բուժվելու և պրոթեզավորվելու ծրագիրը կշարունակվի: 
 
Մեկնաբանություններ