Ձայնագիր 08.12.2018

Դեկտեմբերի 3-ին համերգային ծրագրով նշվել  է Բարսեղ Թումանյանի 60-րդ հոբելյանը։
Հայաստանի պարի պետական անսամբլի համերգից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների և երիտասարդների բուժմանը։
Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում առաջին անգամ կատարվել է Անտոն Բրուքների «Ռեքվիեմ»-ը:
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմ»-ը հնչել է Գյումրու «Սև բերդ» ամրոցում։
Ռոմանոս Մելիքյանի ռոմանսները կատարել են «Գեղարդ» երգեցիկ խմբի մենակատարները։
 
 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հաղորդավար Անահիտ Մարգարյան
Մեկնաբանություններ