Եկեղեցական կյանք 24.12.2018

Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը, Ամանորի և Ս. Ծննդյան տոներին ընդառաջ, միջոցառում էր կազմակերպել Արաբկիրի հայորդյաց տանը: 
Մայր Աթոռի հովանավորությամբ լույս է տեսել Ստեփան Կերտողի «Հայ եկեղեցին Առաջին հանրապետության տարիներին» մենագրությունը:
Գյումրու հայորդյաց տանը տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժի երեսուներորդ տարելիցին նվիրված միջոցառում:
Դեկտեմբերի 22-ին Զարեհ քահանա Աշուրյանը «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում խոսեց Սուրբ Ծննդի խորհրդի, դրան նախորդող պահոց շրջանի մասին:
Դեկտեմբերի 19-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և «ՓԻՓԼ» ծառայությունը Հայաստանում առաջին անգամ կազմակերպել էին հաշմանդամություն ունեցող երեխաների ընկերական ֆուտբոլային հանդիպում: 
Լուրեր Կանադահայոց թեմից- Տորոնտո քաղաքի Ս. Երրորդություն հայ առաքելական եկեղեցին նշեց ծխի հիմնադրման 90-ամյակը: Մոնրեալի Ս. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցում տեղի է ունեցել «Կոմիտաս» դպրաց դաս երգչախմբի հիմնադրության 60-ամյակին նվիրված համերգը: Նշվել է նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման և անվանակոչության 48-րդ տարեդարձը:
 
 
Մեկնաբանություններ