Ձայնագիր 29.12.2018

Ալ․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնն ամփոփեց բեղմնավոր 2018 թվականը՝ տարեվերջյան գալա համերգով։ 
Կամիլ Սեն Սանսի «Սուրբ Ծննդյան օրատորիան» Հայաստանի պետական կամերային նվագախմբի  և «Հովեր» պետական կամերային երգչախմբի տարեվերջյան համերգի զարդն էր։
«Հայաստանի ազգային հերոս» Հովհաննես Չեքիջյանը նշել է 90-րդ տարեդարձը։
Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, չխախտելով ավանդույթը, այս տարի ևս Ամանորի նախօրեին ժամանել է Երևան: 
Հայաստանի պետական ջազ նվագախումբն առանց տոնական կատարումների չի պատկերացնում տարեմուտը:
 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հաղորդավար Անահիտ Մարգարյան
2018-12-29 22:35:00
Մեկնաբանություններ