Եկեղեցական կյանք 05.01.2019 Ճրագալույց Ս. Ծննդյան

Հունվարի 5-ի երեկոյան Ս. Ծննդյան ճրագալույցի պատարագը Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում: 
Ճրագալույցի պատարագից հետո կաթողիկոսական նստավայրում կատարվեց տարվա առաջին տնօրհնեքը:  
Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցեց Արշակ եպիսկոսպոս Խաչատրյանը: 
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագեց Շահե քահանա Հայրապետյանը: Ճրագալույցի պատարագին հաջորդեց տնօրհնեքի արարողությունը: 
 
Մեկնաբանություններ