Եկեղեցական կյանք 11.01.2019

Սուրբ Ծննդյան տոնի առթիվ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպում ունեցավ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կառույցների և բաժինների պաշտոնեության հետ: Նորին սրբությունն իր հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները հղեց Մայր Աթոռի աշխատակիցներին: 
Հունվարի 10-ին ԵՊՀ-ի ուսանողների նախաձեռնությամբ և խնդրանքով Աստվածաբանության ֆակուլտետների դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը տնօրհնյաց կարգ կատարեց համալսարանի մասնաշենքում: 
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում կատարվեց Սուրբ Ծննդյան տնօրհնեքի արարողություն: 
Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի հրատարակած 2019թ.-ի ալբոմ-օրացույցի պատկերագրությունը ամբողջապես նվրված է Կոմիտաս վարդապետին:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Գյումրու «Թռչունյան տան» սաներին հյուրընկալվել էր «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան» կազմակերպության տիկնիկային թատերախումբը և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: 
Սուրբ Ծննդյան ութօրեքի շրջանում Օձունի հոգևոր հովիվ Վրթանես քահանա Բաղալյանը ջրօրհնայց կարգ կատարեց նաև Արդվիի Սրբանեսի վանքում և Հոռոմայրի Սուրբ Նշան եկեղեցում:
 
 
 
 
Մեկնաբանություններ