Եկեղեցական կյանք 18.01.2019

ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին և նրան ուղեկցող՝ ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների և ծրագրերի պատասխանատուներին հունվարի 17-ին ընդունեց Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը:
Շարունակվում են ուսումնասիրվել և վերականգնվել Ս. Էջմիածնի Մայր Տաճարի պատերի որմնանանկարները: Մասնագետները համոզված են, որ վերանորոգման ընթացքում դեռ նոր որմնանկարներ կհայտնաբերվեն:
Գևորգյան ճեմարանում բացվել է «Արարող ձեռքեր» նախագծի 13-րդ ցուցահանդեսը: Երիտասարդ նկարչուհիներ Շուշան Գևորգյանի ու Դիանա Հարությունյանի գեղանկարները կարելի է տեսնել մինչև հունվարի 27-ը:
«Դիալոգ» ՀԿ նախաձեռնությամբ Արարատյան թեմում տեղի ունեցավ «Տոտալիտար արվեստ, դրսևորումները կրոնական կազմակերպություններում» թեմայով քննարկում:
Միջազգային լուրեր- Հունվարի 16-ին Ամանորի և Ս. Ծնննդյան տոների առիթով Երուսաղեմի հայոց պատրիարքարան է այցելել Երուսաղեմի նորընտիր քաղաքապետը: 
Միացյալ Նահանգների փոստային ծառայությունը արգելել է հոգևոր բովանդակությամբ բացիկները: Իրավապաշտպանները դատական հայց են նախապատրաստում ամերիկյան փոստի դեմ:
Լիբիայում արտաշիրիմվել են 2015 թվականին Իսլամական պետության ահաբեկիչների կողմից գազանաբար սպանված Եթովպական ուղղափառ եկեղեցու 34 նահատակների մարմինները` Եթովպիային փոխանցելու համար:
Բեթղեհեմի իշխանությունները պատրաստվում են ուխտավորների և զբոսաշրջիկների համար այցելության հայտերի համակարգ ստեղծել: Սուրբ Երկրում այցելունները ժամեր են անցկացնում հերթերում` Տիրոջ Ծննդյան տաճար մտնելու համար: 
 
2019-01-18 21:35:00
Մեկնաբանություններ