Մայր Աթոռը հրատարակել է Լիպարիտ Սադոյանի՝ հայոց գրերին նվիրված ուսումնասիրությունը

Մայր Աթոռի հրատարակչական բաժինը լույս է ընծայել ճարտարապետ և շինարարական արվեստի պատմաբան, գրքի ձևավորման ճանաչված վարպետ Լիպարիտ Սադոյանի՝ հայոց գրերին նվիրված ուսումնասիրությունը: Հեղինակն ուսումնասիրել է մեսրպոյան տառերի պատկերների կազմությանը` փորձելով ճանաչել Մաշտոցի` տառանշանները կազմելու և հնչյունները պատկերավորելու սկզբունքները: 

Մեկնաբանություններ